ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԲՈՒՀ-երի ընդունելության 350 պետպատվերով և 8764 վճարովի տեղ թափուր է մնացել

ԲՈՒՀ-երի ընդունելության 350 պետպատվերով և 8764 վճարովի տեղ թափուր է մնացել
19.07.2023 | 13:49

Երբ խոսում եք սերունդների դեգրադացիայի մասին, պետք է նախ հասկանալ դրա բուն պատճառները։ 21-րդ դարում մենք ունենք սովետական 70-ականներից ժառանգած ու դա էլ ավելի աղավաղած, փտած կրթական համակարգ։

Էս մարդիկ նույնիսկ չգիտեն պետպատվեր բառի ստուգաբանությունը։ Չգիտեն, թե ինչ, ինչու ու ինքան են պատվիրել պետության համար։

Էլ չեմ խոսում մասնավորի պատվերների մասին։

Եթե կրթական համակարգը Հայաստանում ոտքից գլուխ չվերակառուցվի 21-րդ դարի պահանջներին համապատասխան, ապա վիճակն էլ ավելի է վատթարանալու։

Իսկ դե երիտասարդության մեջ մի ավելի խելացի զանգված կա, որ գտնում է, որ կկորցնի այդ 4-6 տարիները փտած համալսարաններում ու զբաղվում է ինքնակրթությամբ՝ իրենց սիրած մասնագիտություններով, ու զբաղվում են իրենց սիրած գործով։ Բայց ցավոք ինքնակրթությունը բավարար չի որոշ դեպքերում։

Մի փոքր զանգված էլ կա, որ ձգտում է ստանալ կրթություն դրսում և ոչ միայն Արևմուտքում, այլ նաև Չինաստանում։ Դրանց վրա մեծ հույս կա, բայց դրանք շատ քիչ են։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 3447

Մեկնաբանություններ